News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի ներքին գործերի նախկին նախարար Աբդուլա Աբդուլան երկրում նախագահական ընտրությունների առաջատարն է՝ հավաքելով ձայների 44.4 տոկոսը: Այս պահին հաշվարկել են քվեաթերթիկների 49.6 տոկոսը, որոնք տրվել են ապրիլի 5-ին կայացած ընտրությունների ընթացքում:

Հաղթանակի հիմնական հավակնորդ համարվում են երեք թեկնածուներ. տարբեր տարիներին ԱԳՆ-ն ղեկավարած Ռասուլ Զալմայը եւ Աբդուլա Աբդուլան, ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Գանի Ահմադզայը: ԿԸՀ տվյալներով՝ ընտրություններին մասնակցել է ընտրողների ավելի քան 50 տոկոսը՝ չնայած եղանակային վատ պայմաններին եւ Թալիբանի գրոհայինների կողմից սպառնավող վտանգին: Եթե քվեարկության արդյունքներով թեկնածուներից եւ ոչ մեկ 50 տոկոսից ավելին չհավաքի, ապա երկրորդ փուլի կարիք կլինի, որը ծրագրված է մայիսի 28-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տեղեկություններով՝ երկրորդ տեղում է Աշրաֆ Գանին՝ 33.2 տոկոս ձայնով: 10.4 տոկոս ձայնով երրորդ տեղում է Ռասուլ Զակմայը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: 

Նոր ղեկավարը կորոշի երկրում անվտանգության ինքնուրույն ապահովման հարցը, որը մոլորակի տարածաշրջաններից ամենաանկայուններից մեկն է համարվում:

Երկրի գործող նախագահը նախագահական ընտրություններին չի մասնակցում, քանի որ երկու անգամ անընդմեջ եղել է Աֆղանստանի նախագահ եւ, օրենքի համաձայն, չի կարող եւս մեկ անգամ առաջադրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ