News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Գազպրոմի» տնօրենների խորհուրդը հավանություն է տվել South Stream Transport-ի կանոնադրական կապիտալի 50%-ի ձեռքբերմանը, որը  «Հարավային հոսք» գազատարի ստորջրյա հատվածի շինարարության օպերատորն է:

Գործարքը կարժենա 212,575 մլն եվրո, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով «Գազպրոմի» հաղորդագրությունը:

South Stream Transport-ը միջազգային համատեղ ձեռնարկություն է: Բացի ռուսական հոլդինքից, դրա բաժնետերերից են իտալական Eni կոնցեռնը, գերմանական Wintershall-ը եւ ֆրանսիական EDF-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ