News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանի սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ  Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, այսօր՝ ապրիլի 22-ին, կայացել է մեծանուն գրող, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանի մեծարման երեկոն, որին մասնակցել են պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ, մտավորականներ:

Սփյուռքի նախարարի պաշտոնակատար տիկին Հրանուշ Հակոբյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է. «Դուք Ձեր ստեղծագործությամբ եւ նկարագրով դարձել եք մի կենդանի ջահ, որ լուսավորում ու իր հետեւից տանում է գրականության ճամփան բռնած նոր սերունդներին: Անգերազանցելի է Ձեր հրապարակախոսության դերը  նոր սերունդների ազգային դիմագծի ձեւավորման գործում: Ընդամենը մեկ օրից հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է: Այս երեկոն խորհրդանշական է նրանով, որ շուրջ կես դար Ձեր ստեղծագործություններով թույլ չեք տվել, որ «ժանգոտվի մարդկության հիշողությունը»:

Հրանուշ Հակոբյանը մեծ գրողին պարգեւատրել է ՀՀ Սփյուռքի նախարարության հուշամեդալով:

Մեծարման երեկոյի ընթացքում ներկայացվել է Պերճ Զեյթունցյանի անցած ստեղծագործական ուղին, տեսաշարով ցուցադրվել են հատվածներ, գրողի  հարցազրույցներից, ինչպես նաեւ Արմեն Ջիգարխանյանի, Լեւոն Անանյանի, Արմեն Խանդիկյանի, գրողի դստեր` Զարմինե Զեյթունցյանի գնահատանքի խոսքերը:

Ներկայացվել է մի դրվագ Պերճ Զեյթունցյանի «Ոտքի դատարանն է գալիս» դրամայից (բեմադրիչ Տիգրան Գասպարյան, Սողոմոն Թեյլերյանի դերում` Տիգրան Ներսիսյան):

Իրենց կատարումներով Պերճ Զեյթունցյանին հարգանքի տուրք են մատուցել Կոմիտասի անվան պետական քառյակը, Արարատյան հայրապետական թեմի  «Ծաղկազարդե, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության «Զորական» համույթները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ