News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում եւ ամբողջ աշխարհում ապրիլի 23-ին նշում են անգլիացի հռչակավոր դրամատուրգ եւ պոետ Ուիլյամ Շեքսպիրի 450-ամյակը, որը մինչ այժմ մնում է համաշխարհային թատերական ներկայացումների ամենահայտնի հեղինակը: 

Շեքսպիրի ստեղծագործական ժառանգությունը ներառում է 38 պիես, 154 սոնետ, 4 պոեմ եւ երեք դամբանական: Վերածննդի ժամանակաշրջանի հանճար՝ Շեքսպիրը ոչ միայն գրում, այլեւ բեմադրում էր իր պիեսները, դերասանական թատերախմբի ղեկավար էր:   

Շեքսպիրի ողբերգությունները՝ «Համլետը», «Լիր արքան», «Ռոմեոն եւ Ջուլիետը», չեն իջնում համաշխարհային թատրոնների բեմերից՝ պատմելով մարդկային կյանքի հավերժական խնդիրների մասին: 

Վերջին տարիներին Լոնդոնի թատրոններում ներկայացվում են Շեքսպիրի պիեսների նոր տարբերակներ՝ առաջին մեծության աստղերի մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ