News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հինգ ծովահեններ հարձակում են գործել Սինգապուրից Մյանմար ընթացող ճապոնական մի նավի վրա: Չարագործները 2 մլն լիտր դիզելային վառելիք են հափշտակել նավից եւ անձնակազմի երեք անդամների պատանդ վերցրել:

Հաղորդվում է, որ միջադեպը տեղի է ունեցել մալայզիական Պորտ-Կլանգ քաղաքի ափերից ոչ մեծ հեռավորության վրա գտնվող Պուլաու-Կետամա կղզուց 16 ծովային մղոն հեռավորության վրա: Նավը շուրջ 5 մլն լիտր դիզելային վառելիք էր տեղափոխում: Քաղաքի ծովային ոստիկանության հրամանատար Նորզայդ Մուհամմադի խոսքով, զինված անձինք նախ կապել են նավի կապիտանի եւ անձնակազմի ձեռքերը, ապա վառելիքի հափշտակմանն անցել, տեղական ԶԼՄ-ներին վկայակոչելով հաղորդում է Ռոսբալտ գործակալությունը:

Հաղորդվում է, որ անձնակազմի` նավի վրա մնացած անդամներից ոչ մեկը չի վնասվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ