News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում որոշել են ԱՄՆ-ին ցույց տալ իրենց դժգոհությունը: ԱՊԱ-ն հայտնում է, որ Ադրբեջանի Միլի Մեջլիսի իրավական քաղաքականության եւ պետական շինարարության հանձնաժողովի նախագահ Ալի Հուսեյնլին անդրադարձել է լրագրող Ռաուֆ Միրգադիրովի ձերբակալության կապակցությամբ ԱՄՆ-ի դեսպանատան երեկվա հայտարարությանը:

Հուսեյնլին ԱՊԱ-ին հայտնել է, որ իրավական հարցին ԱՄՆ-ի դեսպանատան վերաբերմունքը  ափսոսանք  է հարուցում Ադրբեջանի մոտ: Նա նշել է, որ անկախ նրանից, թե ով է կալանավորված անձը,  Ադրբեջանում հնարավորություն կա օգտվել եվրոպական չափորոշիչներին համապատասխան պաշտպանական մեխանիզմներից:   «Ճիշտ չէ քաղաքական գնահատական տալ որեւէ մեկի ձերբակալությանը: Դա անհարգալից վերաբերմունք է իրավական համակարգի նկատմամբ: Ոչ իրավական մեխանիզմներ օգտագործելու ձերբակալությունների փորձ ունի նաեւ ԱՄՆ-ն, օրինակ են  Գուանտանամոն եւ այլ ճամբարները: Նախագահ Օբաման նախընտրական քարոզարշավի ժամանակ Գուանտանամոյի հարցով խոստացել էր, որ կթերթի այդ էջը, սակայն, ցավոք, մենք դա չտեսանք»:

Նշենք, որ Պետդեպը եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունն անհանգստացած են լրագրող Ռաուֆ Միրկադիրովին Թուրքիայից հանկարծակի արտաքսելու եւ նրան Բաքվում կալանավորելու փաստից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ