Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի գյուղամիջյան ճանապարհին, ապրիլի 22-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենային:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Օպել Վեկտրա»-ի վարորդը, ուղեւորը եւ «Ֆորդ»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն: