Նախորդ դարասկզբին տեղի ունեցած ոճրագործության ճանաչման առաջին հայտարարություններից է ՌԴ Պետդումայի 1995թ. ընդունած փաստաթուղթը, որն այդպես էլ կոչվում է. «1915-1922թթ. Հայոց ցեղասպանության դատապարտումը»: Այս մասին ապրիլի 24-ին «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը, փոխանցում է NEWS.am –ի թղթակիցը:
Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ հայտարարությունում նշվել էր, որ եղբայրական հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումը Ռուսաստանի հետագա ոչնչացման համար պայմաններ ստեղծելու նպատակ ուներ: «Սա փոխկապակցված է, եւ դրա համար մենք պետք է ճիշտ գնահատական տանք նախորդ դարասկզբի դեպքերին», - հայտարարել է դեսպանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am