News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի մարդու իրավունքների ասոցիացիան Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ՝ երկրի կառավարությանը կոչ անելով ճանաչել մարդկության դեմ հանցագործությունը եւ վերջ  դնել ժխտմանը, հայտնում է «Asbarez»-ը:

Հայտարարության հեղինակները հիշեցնում են, որ Առաջին աշխարհամարտի նախաշեմին Օսմանյան կայսրությունում շուրջ 2 մլն հայ էր բնակվում, սակայն  Ցեղասպանությունը եւ Թուրքիայի կառավարության քաղաքականությունը հանգեցրին նրան, որ այդ համայնքն այլեւս գոյություն չունի: Այսօր Թուրքիայում ընդամենը 60 հազար հայ է բնակվում:

Հայտարարությունում նշվում է, որ  Ցեղասպանությունը ոչ միայն գազանություններ եւ զանգվածային սպանություններ էր, այլեւ հսկայական թալան, քանի որ զոհերի ունեցվածքն առգրավվել էր: Եվ այս անսահման թալանը ժխտողական քաղաքականության հիմնական պատճառն է:

«Ժխտումը մարդու իրավունքների առավել  լիարժեք, առավել արդյունավետ եւ ամենատարածված խախտումն է, որովհետեւ դառնում է մարդու իրավունքների հետագա խախտումների աղբուր, ավելին՝ խթան»,- ասված է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ