Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրահանգով Վրաստան է տեղափոխվել H1N1 գրիպի («խոզի գրիպ») դեմ պատվաստանյութի 400 հազար չափաբաժին:
Ինչպես հաղորդում է Վրացական «Կավկազ-Պրես» գործակալությունը, պատվաստումն իրականացվելու է աշնան-ձմռան սեզոնին հիվանդության հնարավոր բռնկման դեմ: Paneza պատվաստանյութի ներարկումներն արվելու են կամավորության սկզբունքով: