News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ուկրաինական եւ ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ մայիսի 19-ի երեկոյան եւ մայիսի 20-ի առավոտյան ուկրաինացի զինվորները վերսկսել են Սլավյանսկի հրետակոծությունը՝ Կարաչուն լեռան վրայից, որտեղ դիրքավորվել են հակաահաբեկչական գործողության ուժերը: Ապստամբներից մեկի խոսքով՝ հզոր պայթյուններ են լսելի:

«Պրեսսա Ուկրաինի»-ն գրում է, որ հրետակոծության է ենթարկվել նաեւ Կրամատորսկը: Ականատեսները Twitte-ում գրել են, որ մոտ 40 րոպե հրետակոծությունը շարունակվում էր, այժմ դադարել է:

Իսկ երեկ երեկոյան հրետակոծությունը բնակելի շենքերի ավերման էր հանգեցրել: Սլավյանսկի «ժողովրդական քաղաքապետ» Վյաչեսլավ Պոնոմարյովի խոսքով՝  ուկրաինացի ուժայինները ռմբակոծում են Կրամատորսկը եւ Սլավյանսկի ծայրամասերը: Մեկ արկ պայթել է ամառանոցային տարածքներից ոչ հեռու, երկուսն ընկել են բնակավայրերում:  Տեղի բնակչուհին գլխի բեկորային վնասվածք է ստացել:

«Տեղեկատվական դիմադրություն» խմբի ներկայացուցիչ Դմիտրի Տիմչուկը հայտնել է, որ չորս ուժայիններ վիրավոր են, նրանց տարել են ուղղաթիռներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ