News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Հայաստանում «Շրի Լանկայի երեկո» տեղի կունենա:

Հայաստանում Շրի Լանկայի դեսպանատան (նստավայրը՝ Մոսկվա) խորհրդական Սամանտա Պատիրանան NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ երեկոն տեղի կունենա հունիսի 13-ին, դեսպանատան կողմից կազմակերպված Հայաստանի եւ Ռուսաստանի քաղաքներում Շրի Լանկայի օրերի շրջանակներում:

Երեկոն կկազմակերպվի Սունդուկյանի անվան ազգային դրամատիկական թատրոնում, ժամը 18-20,30-ը: Մուտքն ազատ է:

Ծրագրում նախատեսված է ցեյլոնական թեյի համտեսում, հաշվի առնելով, որ Շրի Լանկան թեյի արտահանման ոլորտում երկրորդ տեղն է գրավում աշխարհում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ