News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մի խումբ ուսանողներ 3D պրինտեր են մշակել, որը կարող է պաղպաղակ վերարտադրել: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով 3ders.org կայքին:

Ուսանողները սարք են ստեղծել, որն ունակ է «տպագրել» ցանկացած ձեւի պաղպաղակ փափուկ պաղպաղակ արտադրող Cuisinart մեքենայից եւ Solidoodle 3D պրինտերից:

Ձեւափոխված 3D պրինտերը տեղադրել են սառնարանում, որպեսզի պաղպաղակը տպագրությունից անմիջապես հետո կհալչի: Տպագրված պաղպաղակի սառեցման համար հեղուկ ազոտ է օգտագործվել:

«Մենք ցանկանում էինք նման պրինտեր ստեղծել՝ երեխաների ուշադրությունը գրավելու համար: Մեզ համար կարեւոր էր ինչպես նոր տեխնոլոգիայի մշակումը, այնպես էլ նոր սերնդի մոտ գիտությամբ զբաղվելու հանդեպ հետաքրքրություն առաջցնելը, որպեսզի հասարակությունը հետագայում նույնպես կարողանա ընդլայնել հնարավորի սահմանները»,- 3ders.org-ին ասել է նախագծի մասնակիցներից մեկը:

Ավելի վաղ 3D պրինտերով փորձել էին կոնֆետ, համբուրգեր եւ նույնիսկ պիցցա տպագրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ