News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

2014 թվականի հուլիսի 16-ին հետազոտությունը պասիվ ծխելը համեմատել է ճարպակալման, լսողության կորստի եւ շաքարախտի բարձր վտանգի հետ: Գիտնականները ենթադրում են, որ ծխախոտի ծուխը կարող է մեծացնել վիժման, մահածնության կամ արտարգանդային հղիության վտանգը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են «Ծխելու հանդեպ վերահսկողություն» ամսագրում:

Գիտնականները վերլուծել են 80.762 կանանց տվյալները: Բոլոր կանայք առնվազն մեկ անգամ հղի են եղել եւ հետազոտության պահին եղել են դաշտանադադարի փուլում: Նրանցից 5.082-ը կամ 6.3%-ը ծխող են եղել, 34.830-ը թողել են այդ վնասակար սովորությունը (կյանքի ընթացքում ծխել են ավելի քան 100 ծխախոտ), իսկ 40.850-ը երբեք չեն ծխել (կյանքի ընթացքում չեն ծխել 100-ից ավելի ծխախոտ):

Նշվում է, որ վերարտադրողական տարիքում ծխող կանանց մոտ, ի տարբերություն չծխողների, 44%-ով մեծանում է մահածնության հավանականությունը, 43%-ով հնարավոր է արտարգանդային հղիության հավանականությունը, եւս 16% կազմում է վիժման վտանգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ