News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի բնապահպանության նախարարությունը թաքցնում է Սեւանա լճում սաղմոնազգիների բազմացման ճգնաժամի վերաբերյալ տվյալները, հուլիսի 21-ին լրագրողներին հայտնել է «Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Ըստ նրա` մի քանի ամիս առաջ ՀՀ բնապահպանության նախարարության  «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնը»  ներկայացրել է Սեւանա լճում ջրի  վիճակի վերաբերյալ տվյալներ: «Նրանց կայքում հաղորդագրություն կար, որ լճի ջրի 60%-ը անպիտան է սաղմոնազգիների համար` ճահճացան պատճառով: Սակայն երբ մենք ապրիլին մեջբերեցինք այդ տվյալները, Կենտրոնն անմիջապես հեռացրեց դրանք կայքից», - ասել է Զարաֆյանը:

Բնապահպան  ակտիվիստ Արթուր Գրիգորյանի խոսքով՝ անհասկանալի է՝ ուր են անհետացել Սեւանի ափամերձ գոտին բուսականությունից մաքրելու համար հատկացված փողերը:

Նա նշել է, որ ջրի մակարդակի վերականգնմանը զուգահեռ առափնյա ծառերն ու թփերը ջրի տակ են անցնում, ինչն էլ այն ձկան համար անպետք է դարձնում:  «Իսկ փողերը հատկացվում են եւ բյուջեից, եւ միջազգային կազմակերպությունների կողմից: Այս խախտումների համար պատասխանատու են բնապահպանության նախկին  նախարար Արամ Հարությունյանը եւ բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի»  տնօրեն Վիկտոր Մարտիրոսյանը», - հավելել է Գրիգորյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ո՞ւր է տանում պետական պարտքի կշռաքարերի ավելացումը
Տարածաշրջանի երկրների պետական պարտքը ՀՆԱ-ի հետ հարաբերակցությամբ բավական ցածր դիրքերում է, իսկ...
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Ամենաշատ