News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում Opera Mini բրաուզերի օգտատերերը, համաձայն Opera Software ընկերության կողմից ստացված տվյալների, բջջային ինտերնետի համար ամսական միջինում 34 մլն դրամ են տնտեսում: Այսպես, 2014թ առաջին կիսամյակում հայ օգտատերերը բջջային ինտերնետի համար 200 մլն դրամ են տնտեսել: Նման տնտեսումը հնարավոր է եղել շնորհիվ Opera Mini-ում ներկառուցված տվյալների սեղմման տեխնոլոգիայի, որը բոլոր ստացված ֆայլերի չափերը իրենց սկզբնական չափսերից մինչեւ 10 % նեղացնում է: Սա հնարավորություն է տալիս զգալիորեն կրճատել բջջային ինտերների ծախսերը, հատկապես ռոումինգում գտնվելիս, ինչպես նաեւ մեծացնել վեբ-կայքերի ներբեռնման արագությունը:

ASA-ի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հաղորդել են, որ Opera Mini բրաուզերը համատեղելի է Android, Apple եւ Java համակարգերով աշխատող ավելի քան երեք հազար բջջային սարքերի հետ: Հիշեցնենք, որ բոլորովին վերջրես Opera-ն ներկայացրել է  iPhone եւ iPad-ի համար Opera Mini ամենամասշտաբային թարմացումը՝ կատարելապես նոր ինտերֆեյսով mini 8-ը, որը առանձնանում է հարթ, iOS 7-ի հետ լիովին համատեղելի դիզայնով, ինչպես նաեւ տվյալների սեղմման 3 տարատեսակ ռեժիմներով:

Opera Mini բրաուզերը կարելի է անվճար բեռնել  m.opera.com կայքից, Apple App Store-ից կամ  Google Play-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ