News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքի վարչական շրջաններում տաքսիների նոր կայանատեղիներ կամակերպելու նպատակով ՃՈ եւ շահագրգիռ կազմակերպությունների հետ համատեղ համապատասխան աշխատանքներ են տարվել: Մասնավորապես, նշվել է, որ առաջարկվող 25 նոր ճանապարհահատվածների վերաբերյալ ստացվել է դրական եզրակացություն եւ քաղաքապետի համապատասխան որոշման ընդունումից հետո այդ տարածքները եւս կկահավորվեն ճանապարհային անհրաժեշտ նշաններով: 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հնարավորին արագացնել գործընթացն ու սեղմ ժամկետում կայանատեղիները հանձնել շահագործման:

«Ընդամենը 5 տարի առաջ տաքսիների կայանման համար նախատեսված հատուկ տարածքներ մայրաքաղաքում առհասարակ չկային: Եվ այս նոր 25 վայրերի հատկացմամբ, ըստ էության, մայրաքաղաքում կունենանք տաքսիների շուրջ 110 կայանատեղ: Սա խոսում է հարցի նկատմամբ մշտական ուշադրության ու հետեւողականության մասին եւ տաքսիների վարորդների կողմից կայանատեղիների վերաբերյալ բարձրացվող հարցը, կարծում եմ, որոշակի առումով կարող ենք լուծված համարել: Բայցեւ այս ուղղությամբ աշխատանքները կլինեն շարունակական եւ, հնարավորության դեպքում, կքննարկենք նաեւ նոր վայրերի վերաբերյալ առաջարկները: Բացի այդ, ՃՈ հետ պետք է քննարկենք նաեւ երթեւեկությունը չխոչընդոտող եւ թույլատրելի վայրերում զբոսաշրջիկներ փոխադրող ավտոբուսների կայանման համար հատուկ տարածքների հատկացման հարցը, որը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է օրակարգային: Ըստ այդմ, առաջարկում եմ հնարավորին սեղմ ժամկետում այս մասով եւս ներկայացնել համապատասխան առաջարկություններ»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ