News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Բուլղարական Ստարա Զագորա  քաղաքի իշխանությունները սկսել քանդել ապօրինաբար կառուցված գնչուական տները:

Շուտով իրավապահ մարմինների եւ ապօրինի կառուցապատողների միջեւ բախում է տեղի ունեցել:

Ավելի քան հազար ոստիկաններ ապահովել են կառույցների անվտանգ քանդումը: Տեղացի բնակիչների կողմից ոստիկանների այսպիսի «հոգատարությունը» չի գնահատվել, եւ վերջիրններիս վրա քարեր եւ կղմինդր են նետել:

Մեկ ժանդարմ եւ երկու ոստիկան վիրավորվել են: Իրավապահները ըմբոստներին պատասխանել են արցունքաբեր գազերով եւ ձերբակալել են մի քանի ակտիվ պաշտպանների՝ շինարարական տեխնիկային հնարավորություն տալով սկսել տների քանդումը:

Արդյունքում չեզոքացման «դատապարտված» 55 շենքերից 33-ը վեր են ածվել աղյուսների կույտի: Սպասվում է, որ տների քանդումը կշարունակվի երեքշաբթի, հաղորդում է «Ռոսիսկայա գազետան»:

Այդ գործողությանը աչալրջորեն հետեւում է ամբողջ Բուլղարիան, քանի որ գործնականում յուրաքանչյուր խոշոր եւ միջին քաղաքում առնվազն մեկ շրջան կա, որտեղ տեղացի նստակյաց գնչուները աղյուսներից, քարից կամ պարզապես ձեռքի տակ ընկած նյութերից տներ են կառուցել:

Իմիջիայլոց, հենց այդ ապօրինաբար կառուցված շենքերը եւ ջրատար խողովակներրի խախտված համակարգն Վառնայում վերջերս տեղի էր ունեցել ողբերգության պատճառը, երբ ուժեղ տեղատարափից հետո ջրերը խորտակել էին մի ամբողջ թաղամաս՝ 13 մարդու մահվան պատճառ դառնալով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ