News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

«Նոյեմբերի 5»-ի գործով տուժող ճանաչված ավագ ոստիկան Հենրիկ Լոնսկին խոստովանել է, որ Շանթ Հարությունյանի կազմակերպած բողոքի ակցիան ցրելուն մասնակցել են նաեւ քաղաքացիական հագուստով ոստիկաններ։ Այս մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ  համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝  հուլիսի 23-ին, հայտարարեց ոստիկանը։

Պաշտպանական կողմի փաստաբան Արա Զաքարյանի հարցին՝ արդյոք վկան դեպքի օրը տեսել է որեւէ քաղաքացիական հագուստով ոստիկանի, տուժողը պատասխանեց՝ այո, միեւնույն ժամանկ նշեց, որ չի ճանաչում այդ քաղաքացիական հագուստով ոստիկանին: Պաշտպանը հետաքրքրվեց՝ այդ դեպքում ինչից իմացավ, որ քաղաքացիական հագուստովը ոստիկան է, տուժողը պատասխանեց. «Խմբի մեջից մեկը գոռաց՝ ոստիկան է, խփի: Ես դա լսել եմ, բայց թե ով էր գոռացողը՝ չեմ տեսել»:

Վկայություն տալիս տուժող  ոստիկանը նաեւ նշեց, որ տեսել է, թե ինչպես է ամբաստանյալներից Ալեք Պողոսյանը փայտով ցանկանում հարվածել ոստիկանի: Ամբաստանյալը հետաքրքրվեց՝  արդյոք նա այդ պահին նայել է իր ուղղությամբ:

«Ես դեմքով ուրիշ կողմ էի նայում, ձեզ չէի նայում: Մինչեւ այդ նկատել էի, որ դուք ուզում էիք ինչ-որ գործողություններ անել»,- պատասխանեց տուժողը:

Ալեք Պողոսյանի այն հարցը՝ արդյոք ավագ ոստիկանն իրեն համարում է տուժող, դատավորը հանեց: Դրանից հետո ամբաստանյալը հետաքրքրվեց տուժողից, թե ինչ վնասվածքներ է նա ստացել:

«Պայթուցիկներից սկսել եմ հազալ, ու մի թեթեւ աչքերս ա ցավացել»,- ասաց տուժողը:

Տուժող ոստիկանը նաեւ նշեց, որ ինքը չի տեսել՝ ինչպես է ոստիկան Գեղամ Խաչատրյանը հրել, հանել Շանթ Հարությունյանին փողոցի երթեւեկելի մասից, միայն տեսել է, որ նա Շանթ Հարությունյանի ձեռքից է բռնել:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ