News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մթերման եռուն շրջանի նախօրյակին  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կրկին խորհրդակցության էր հրավիրել պտուղ-բանջարեղենի վերամշակման ձեռնարկությունների ներկայացուցիչներին` քննարկելու առկա խնդիրների լուծման ուղիները:

Շնորհակալություն հայտնելով մասնակիցներին նախորդ տարվա մթերումների կազմկերպված ընթացքի համար, որի արդյունքում տարեվերջին մթերված բերքի դիմաց կուտակված պարտքեր գրեթե չկային, նախարարը նշեց, որ ընթացիկ տարում նույնպես վերամշակողներին լարված տարեշրջան է սպասվում: Մեծ են եւ վերամշակողների պահանջարկը եւ սպասվող բերքի ծավալները : Առանձնապես առատ բերք են խոստանում բանջարեղենի ցանքերը, որոնք ընթացիկ տարում անհամեմատ ավելացել են: Վերամշակողները պատրաստ պետք է լինեն նման ծավալների ընդունմանը եւ վճարումները ժամանակին կատարելուն:

«Նման աշխատանքի փորձ մենք արդեն ունենք: Պետք է անել ամեն ինչ դժվարությամբ աճեցված ամբողջ բերքը ընդունելու համար: Անչափ կարեւոր է նաեւ գների փոխադարձ շահավետության պահպանումը: Գյուղացին պետք է զգա, որ իր աշխատանքն  արդյունավետ  է: Չնայած ծիրանի բերքն այս տարի հասկանալի պատճառներով քիչ էր, բայց վերջինիս պակասը պետք է փոխլրացվի մյուս պտղատեսակների հաշվին», - ասաց նախարարը:

Նա նշեց նաեւ, որ հաշվի առնելով բանջարեղենի պահածոների, հատկապես խորտիկային պահածոների մեծ պահանջարկը, առիթը պետք է օգտագործել եւ  այս տարվա լոլիկի, պղպեղի, սմբուկի առատ բերքի վերամշակմամբ ավելացնել նման պահածոյատեսակների արտադրությունը: Մանավանդ, որ առաջիկայում Հայաստանն անդամագրվելու է Եվրասիական տնտեսական միությանը, որն ավելի դյուրին է դարձնելու արտահանումների ընթացքը:

Եվրասիական տնտեսական գոտի մտնելու հեռանկարի վերաբերյալ  նախարարն  ասաց նաեւ,   որ այն ավելի նպաստավոր պայմաններ է խոստանում  մեր արտադրողներին եւ վերամշակողներին:

Շահագրգիռ երկխոսության ընթացքում վերամշակող ձեռնարկությունների ղեկավարները հավաստիացրին նախարարին, որ ընթացիկ տարում նույնպես մթերման գործընթացը կազմակերպված ընթացք կունենա, ժամանակին եւ առանց խնդիրների գյուղացուց կմթերվի աճեցված ամբողջ բերքը, վճարումները կկատարվեն ժամանակին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ