News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Հունաստանի իշխանություները մտադիր չեն հանդուրժել անշարժ գույքի պարտքերի հետ կապված իրավիճակը: Այդ պատճառով հարկային ծառայության առաջիկա ծրագրերում առանձնատների առցանց-աճուրդն է: Անշարժ գույքի համար հարկերի չվճարման իրավիճակն այստեղ իսկապես տխուր է, քանի որ Հունաստանում պարտապանների շուրջ 1.500 առանձնատուն է հաշվվում: Հարկերից խուսափողների առանձնատները տեղակայված են հիմնականում Հունաստանի զբոսաշրջային հայտնի վայրերում. Սանտորինի, Պորտո, Կոս, Ռոդոս, Միկոնոս, Պարոս, Հելի:

Աճուրդի միջոցով անշարժ գույքի վաճառքը ծայրահեղ միջոց է: Պարտապանների հանդեպ հնարավոր բոլոր միջոցներն ու տույժերը կիրառվել են, բայց՝ անօգուտ: Մինչ այդ, պետբյուջեն լուրջ կորուստներ է կրում: Հունաստանի ֆինանսների նախարարության ներկայացուցիչը, ով կազմակերպելու է առցանց-աճուրդը, պարզաբանել է, որ անշարժ գույքի սեփականատերերը դրամական միջոցները փոխանցել են արտերկրի հաշվեհամարներին, իսկ առանձնատները երկրում են:

Ֆինանսների նախարարությունը ենթադրում է, որ հիմնական գնորդները լինելու են գործարարներ Եվրոպայից, Ռուսաստանից, Չինաստանից, Գերմանիայից եւ արաբական երկրներից: Այս մասին գրում է Vesti.ru-ն:

Աճուրդում վաճառքի են հանվելու բացառապես էլիտար տներ: Երկրի իշխանությունները վստահ են, որ վաճառքի նման պրակտիկան հրապուրիչ է: Այն անպայման արձագանք է գտնելու որոշակի լսարանի շրջանում, քանի որ բոլոր ժամանակներում էլ հարուստ մարդիկ եղել են: Բացի այդ, գործարքը կատարվելու է համակարգչի ընդամենը մի կոճակ սեղմելու արդյունքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ