News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական միությանն անդամակցությունը վտանգավոր գայթակղություն է Հայաստանի համար: Այս մասին հուլիսի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը: Նրա խոսքով, Եվրասիական միության շուկան հնարավորություն է տալիս չափազանց մեծ ծավալներով գինի արտահանել՝ որակի այնքան էլ մեծ պահանջներ չդնելով, ինչպես եվրոպական շուկայի պարագայում:

Հարությունյանը որպես օրինակ նշեց Վրաստանը, որը մինչեւ 2006 թվականը՝ Ռուսաստանի կողմից գինու համար սահմանված էմբորգան, տարեկան շուրջ 60 մլն շիշ գինի էր արտահանում, որից 70%-ը՝ Ռուսաստան, այն դեպքում, երբ օբյեկտիվորեն չէր կարող 20 միլիոնից ավելի արտադրել: Հետեւաբար, լուրջ կասկածներ էին առաջանում մնացած 40 միլիոնի վերաբերյալ:

Երբ ռուսական շուկան փակվեց, Սահակաշվիլին գինեգործների առջեւ պայման դրեց. ավելի քիչ գինի արտադրել, սակայն հարյուր տոկոսանոց որակով: 5 տարվա ընթացքում բեկում տեղի ունեցավ: Ընդ որում, ըստ բանախոսի, արտադրության ծավալները կտրուկ հասան մինչեւ 15 մլն շիշ գինու (եվրոպական երկրներից վրացական գինին սկսեցին հիմնականում ներմուծել Լեհաստանն ու Լատվիան): Բայց այսօր, երբ Ռուսաստանի եւ Եվրամիության շուկան կրկին բաց է Վրաստանի համար, արտադրության պաշտոնական ծավալներն ավելացել են եւս 15 մլն շշով:

«Հնարավոր է՝ մեր գործընկերներն իսկապես առաջընթաց են արձանագրել եւ ավելի շատ գինի են արտադրում, բայց արդեն որակյալ: Հնարավոր է: Բայց նախկին փորձը հիշում ենք: Այդ պատճառով, այսպես թե այնպես, ավելի լավ է արտադրել թեկուզ փոքր-ինչ թանկ եւ քիչ, բայց՝ որակյալ: Այդ դեպքում ավելի քիչ կախված կլինենք քաղաքականությունից: Իսկ Եվրասիական միության շուկան հակառակն է խթանում: Եվ ոչ բոլոր արտադրողները կդիմադրեն այդ գայթակղությանը»,- ասաց Հարությունյանը:

Ներկայում, ըստ նրա, Հայաստանից 90%-ով արտահանում է ոչ թանկ, 3-4 տարեկան կոնյակ՝ մեկ շշի համար սկսած 3.5 դոլարից: Սակայն նույն Ռուսաստանում էժան կատեգորիայում հայկական գինին չի կարող մրցակցել, ասենք, մոլդովական գինու հետ: Այդ պատճառով այդ երկիր ուղարկվում է թանկ եւ որակյալ հայկական գինի, մեկ շիշը՝ 600-700 ռուբլի:

Նշենք, որ մաքսային տվյալների համաձայն, 2013 թվականին Հայաստանից գինու արտահանման ծավալները կազմել են 4.26 մլն դոլար: Ընդ որում, շուրջ 80%-ն արտահանվել է Ռուսաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արագածոտնի մարզպետարանում քննարկվել է մանր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման ծրագիրը
Ծրագիրը նախատեսվում է մեկնարկել 2025 թվականին, որի ընթացքում համարակալվել և հաշվառվելու է շուրջ 1 մլն, իսկ 2026 թվականին՝ 700 հազար մանր…
Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 19-ին, կազմել է…
19 ավարտված վարույթ՝ ընդդեմ պետական մարմինների. Մրցակցության պաշտպանության հանձնաժողով
Հայաստանում գործարար միջավայրը բարելավվել է՝ մրցակցության ընկալմանը զուգահեռ, սակայն արտադրական և ծառայություններ մատուցող ընկերությունները...
Իրանական ընկերության ներկայացուցիչների հետ քննարկվել են ժամանակակից տեխնոլոգիաներով արագ կառուցվող տների հարցերը
Հանդիպմանը դիտարկվել են իրանական ընկերության կատարած աշխատանքները, ներկայացվել կիրառվող կոնստրուկցիաների առավելությունները, դրանց...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն աննշան թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 18-ին, կազմել է...
Մենք գնում ենք տնտեսության դիվերսիֆիկացման ճանապարհով. Պապոյանը՝ Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևորությունը խաղաղության հաստատման և տարածաշրջանի երկրների…
Ամենաշատ