News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հուլիսի 25-ի լույս 26-ի գիշերը  Հայաստանի հյուսիս-արեւելյան սահմաններում եւ Արցախի Հանրապետության շփման գծում մի քանի ուղղություններով հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն -հետախուզական գործողությունները կանխելիս հայկական կողմից մեկ զինծառայող է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Ծիծեռնակաբերդում ռազմական բուհերի լեյտենանտներին սպայական վկայականների հանձնման արարողության ժամանակ։

«Հակառակորդը տալով կորուստներ՝ անկասկած նահանջի դիմեց։ Փառք ու պատիվ բոլոր այն զինվորներին, որոնց թափված արյան շնորհիվ մենք այսօր ապրում ենք խաղաղության պայմաններում»,-ասաց նախարարը։

Սեյրան Օհանյանի խոսքով՝ ներկայումս հայկական զինուժի ստորաբաժանումները վերահսկում են իրավիճակը։

Ավելի վաղ ԼՂՀ ՊՆ-ն հայտնել էր, որ հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային եւ հյուսիս-արեւելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր:

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում հակառակորդը կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ եւ սպառազինություն, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողությունների հետեւանքով հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Խաչատուր Լեւոնի Բադասյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ