News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Մոլդովան առաջին անգամ մասնակցելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին, որն անցկացվելու է սեպտեմբերին, Հարավային Ուելսում: Այս մասին տեղեկացրել է երկրի արտաքին գործերի եւ եվրոպական ինտեգրման նախարար Նատալյա Գերմանը:

«Մոլդովան այս տարի ակտիվ մասնակցություն է ունեցել ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններում, ինչպես նաեւ իր KFOR զորամիավորումն է ուղարկել Կոսովո: Այդ գործողությունների շնորհիվ Մոլդովային առաջին անգամ հրավիրել են մասնակցելու դաշինքի գագաթաժողովին, որն անցկացվելու է այս տարվա սեպտեմբերի սկզբին»,- նշել է Գերմանը:

Նա նաեւ հույս է հայտնել, որ գագաթաժողովի ընթացքում կքննարկվի նաեւ հանրապետության տարածքից ռուսական բանակի 14-րդ զորամիավորման դուրսբերման հարցը, որը տեղակայված է չճանաչված Մերձդնեստրի հանրապետության տարածքում, ինչպես նաեւ մեծ քանակությամբ զենքը: Այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Հունիսի սկզբին հայտնի դարձավ, որ Մոլդովան կարող է ՆԱՏՕ-ի բլոկի մշտական ներկայացուցչություն բացել: Այդ մասին հարցում կատարել են երկրի իշխանությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայի ապագան ՆԱՏՕ-ում է. Մեթյու Միլլեր
Մենք դա հստակ ենք ասել...
ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 32 երկրները համաձայնել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռյուտեի թեկնածությանը. Politico
Ռյուտեն իր նոր մանդատը կստանձնի հոկտեմբերի 2-ին՝ ԱՄՆ ընտրություններից մեկ ամիս առաջ...
Ռումինիայի նախագահը հետ է կանչել ՆԱՏՕ-ն գլխավորելու իր հայտը՝ տեղը զիջելով Նիդեռլանդների վարչապետին
Ռումինիան կաջակցի Ռյուտեին...
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
Ամենաշատ