News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրաքը Ռուսաստանի հետ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի մատակարարման միլիարդավոր դոլարներ արժեցող պայմանագրեր է ստորագրել, հաղորդում է «Վեդոմոստի»-ն:

Համաձայնագրերը ստորագրվել են 2014թ. հուլիսի 27-ին Իրաքի պաշտպանության նախարար Սաադուն ադ-Դուլեյմի՝ Ռուսաստան այցի ընթացքում եւ նախատեսում են հրետանային եւ ականանետային սպառազինությունների ու զինամթերքի, ինչպես նաեւ 4 ծանր TOS-1A «Սոլնցեպեկ» հրանետային համակարգ:

Թերթի աղբյուրները նաեւ պատմել են, որ Ռուսաստանը Իրաքին կմատակարարի նաեւ «Գրադ» հրթիռային համակարգերի 2-3 դիվիզիոն եւ 152 մմ տրամաչափով «Մստա-Բ» հաուբից:

Ռուսաստանի եւ Իրաքի միջեւ ստորագրված բոլոր գործարքների արժեքը կարող է հասնել 6 մլրդ դոլարի: Այսօր Բաղդադին ռազմական տեխնիկայի ամենախոշոր մատակարարը ԱՄՆ է: Այս երկրի հետ կնքած գործարքների ընդհանուր գումարը գերազանցում է 12 մլրդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ