News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 23
Տեսնել լրահոսը


ԱՆ ԴԱՀԿ աշխատակիցներն արդեն մոտ երկու ժամ գտնվում են Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում եւ հարկադիր գործողություններ են իրականացնում:

NEWS.am-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԴԱՀԿ մոտ 30 աշխատակիցներ այս պահին համալիրի ներսում գույքագրում են կատարում եւ կապարակնքում են աշխատասենյակների դռները:

Համալիրի աշխատակիցները հավաքվել են մուտքի դռան մոտ: Նրանք մեր թղթակցին պատմեցին, որ ԴԱՀԿ աշխատակիցները եկել են առավոտյան անսպասելիորեն, առանց նախապես զգուշացնելու եւ առանց հիմնավորում ցույց տալու՝ իրենց դուրս են հրավիրել:

«Այս ամենը, որ հիմա կատարվում է, օրենքի կոպիտ խախտում է: Սա այն ձեռագիրն է, ինչի մասին մենք բարձրաձայնում էինք»,- լրագրողներին ասաց ՄՀՀ աշխատակից Կորյուն Գրիգորյանը:

Նշենք, որ ՄՀՀ աշխատակիցների մեծ մասն այժմ արձակուրդում է, սակայն նրանց ընդհանուր թիվը մոտ 100 է:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ-ն արդեն 5 անգամ աճուրդի է հանել Մարզահամերգային համալիրը, եւ ամեն անգամ գնորդ չհայտնվելու պատճառով 10 տոկոսով իջեցրել մեկնարկային գինը; Նշենք, որ ՄՀՀ-ն աճուրդի է հանվել դատարանի որոշմամբ՝ որի համաձայն ՄՀՀ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության՝ պետք է բռնագանձվի ավելի քան 10 մլրդ դրամ, որը ժամանակին համալիրի սեփականատեր «ԲԱՄՕ» ընկերությունը վարկ է վերցրել կառավարությունից՝ դրա դիմաց գրավադրելով համալիրի շենքն իր հարակից տարածքով, սակայն չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունները: Ընկերության ներկայացուցիչները պնդում են, որ իրենց պարտքը մարելու հնարավորություն չեն տվել, իսկ ՄՀՀ-ն աճուրդի հանելու իրական նպատակն այն է, որ գինն այնքան իջեցնեն, մինչեւ իրենց «հարմար» գնով վաճառեն իրենց ցանկալի գնորդին:

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը աճել է. եվրոն շարունակում է էժանանալ. Էժանացել է նաեւ ռուբլին
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 21-ին, կազմել է…
Մաշտոցի անվան համալսարանում կազմակերպվեց Աշխատանքի շուկա 2024-ը
Միջոցառումը հիանալի հնարավորություն է հավակնոտ ծրագրերի ներկայացմամբ մասնագիտական պրակտիկա կազմակերպելու համար...
ՊԵԿ-ը հունվար-ապրիլին բացահայտել է 65.7 մլրդ դրամի ստվերային շրջանառություն. բյուջե է վերականգնվել  մոտ 18.6 մլրդ դրամ
ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում...
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Ամենաշատ