News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ռուսական ԿԳԲ-ն չէր կարող առանց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իմացության թակարդ լարել ռուսաստաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանի դեմ եւ նրան ձերբակալել: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը՝ անդրադառնալով Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս)  այն հայտարարությանը, որ ձերբակալության  նպատակը հայ-ռուսական բարեկամության վրա ստվեր գցելն է եւ, որ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունում դեռևս աշխատում են անազնիվ մարդիկ, որոնք պատրաստ են «երեսուն արծաթի»  դիմաց հանդես գալ իրենց երկրի շահերի դեմ:

«Իրոք անհասկանալի է, որ Կոմանդոսի նման մարդը, որ Պաշտպանության նախարարի տեղակալ է եղել, ակնհայտ կանգնում, ասում է, որ  դա արվում է  ռուսական ԿԳԲ-ի  միջոցով,  ադրբեջանական ԿԳԲ-ի զակազով, բայց ռուսական կառավարությունը դրա հետ կապ չունի: Բոլոր մարդիկ, որոնք քիչ թե շատ գիտեն այդ կաոռւյցի մասին, գիտեն որ ԿԳԲ-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն չի , որ ինչ ուզի անեի,նա պետական անվտանգություն, պետական իշխանություն կիրառող օրգան է: Չիմացող մարդու համար էլ պարզ է,  որ Պուտինի նման ղեկավար ունեցող երկրում ԿԳԲ-ն առանց նրա գիտության մի բան անել չի կարող»,- հայտարարեց ազատամարտիկ Վարդան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Տպել
Ամենաշատ