News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում սպաներն այլեւս չեն ցականում ծառայել բանակում, եւ դա երկրի կործանումն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, նոյեմբերի 5-ին ձերբակալված Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատական նիստին հայտարարեց ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:

«Ուզում եմ խոսել հայ սպաների պաշտպանվածության մասին, մարդիկ չեն գնում ծառայելու: ՊՆ պատասխանատու անձինք թող մի հատ հետաքրքրվեն ու իմանան՝ էս սպաները ինչի՞ մասսայական չեն գնում ծառայելու: Դա ազգի կործանման ամենացայտուն վկայությունն ա»,- հայտարարեց ամբաստանյալ ազատամարտիկը:

Վարդան Վարդանյանի խոսքով՝ երկրի կործանման պատճառներից մեկն էլ այն է, որ չունենք կենդանի ազգային հերոսներ. «Ես չեմ ուզում ոչ մեկին նսեմացնեմ, ինչպե՞ս կարող է մի երկրում ազգային հերոս լինել շատ փող ունեցող մարդը: Այսինքն՝ եթե Աբդուլլահ Գյուլը կամ Էրդողանը Քըրքորյանից շատ փող տան, իրանց էլ պետք ա տա՞ն ազգային հերոս: Հայաստանը մի կենդանի ազգային հերոս չունի, սա արժեքների կործանման գագաթանակետն ա»:

Ազատամարտիկի խոսքով, հայերը չեն ցանկանում ծառայել, քանի որ նրանց հիսաթափեցնում է պետությունը: «Ինձ մերժել ա ինչ-որ քաղաքացիական  կազմակերպություն, որի անունն էլ չգիտեմ, հաշմանդամության կարգ տրամադրելու հարցում, ուզում եմ հարց տամ մեր գերագույն հրամանատարին՝ ինձ 21 տարի  օգտագործել եք ազգի համար ու հիմա շպրտել եք դուրս, ու էսօր իմ ճակատագիրը որոշում ա ինչ-որ կազմակերպություն: Դրա համար է, որ սպաները դուրս են գալիս փողոց»:

Իր հայտարարության վերջում Վարդան Վարդանյանը Կառավարությունից խնդրեց բարձրացնել ոստիկանների աշխատավարձը:

«Մեր ոստիկանների աշխատավարձը բարձրացրեք, ով գալիս ա՝ ճղած շալվարով ա, ամոթ ա, մեր ազգի պետական օրգանների ներկայացուցիչներ են, սիրուն չի: Ես որ ճղած շալվարով գամ, ինձ կհասկանան ես փող չունեմ, իսկ իրանցը սիրուն չի»,- իր հայտարարությունն ավարտեց ամբաստանյալը:

Նշենք, որ Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների գործով դատաքննության այս փուլում հարցաքննվում են տուժող ոստիկանները, նրանցից ոմանք դատարան են ներկայանում նորաձեւ «ճղած» տաբատներով:

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Նրան առաջադրված մեղադրանքը վերաորակվել է եւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությունը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ