News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Արցախի Քաշաթաղի շրջանում հուլիսի 22-ին ականի պայթյունից վիրավորված Արմավիրի քաղաքապետն իրեն արդեն լավ է զգում, սակայն «առայժմ լրագրողների հետ խոսել» չի ցանկանում:

«Լավ եմ արդեն, շնորհակալություն, բայց ես հիմա լրագրողների հետ խոսել չեմ ցանկանում: Ինձ ի՞նչ է եղել, որ չքայլեմ կամ վատ լինեմ: Լավ, ցտեսություն»,- NEWS.am-ի հարցին, թե ինչպես է զգում, այսպես արձագանքեց Արմավիրի քաղաքապետը:

Այլ հարցերի Ռուբեն Խլղաթյանը հրաժարվեց պատասխանել եւ անջատեց հեռախոսը:

Նշենք, որ Արմավիրի քաղաքապետը հիվանդանոցից դուրս է գրվել հուլիսի 30-ի կեսօրին: Հիշեցնենք, որ նա գլխուղեղի սալջարդ, արյունազեղում եւ 5-րդ մատի կոտրվածք ունի:

Ավելի վաղ NEWS.am-ը, հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարությանը, հայտնել էր, որ հուլիսի 22-ին առավոտյան ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում. «Տոյոտա պրադո» մակնիշի 71OM100 պետհամարանիշի ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում, ինչից Արմավիրի քաղաքապետի վարորդ Արման Խլղաթյանը տեղում մահացել է, իսկ ուղևորներ Ռուբեն Խլղաթյանը, Գառնիկ Ալեքսանյանը եւ Արթուր Բաղդասարյանը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետեւ ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արմավիրի քաղաքապետը Քաշաթաղ որսի էր գնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ բնակվող տարեց, ժառանգ չունեցող անձանց բնակարանները. Կա 7 կալանավորված
Թիրախավորելով միայնակ բնակված տարեց և ժառանգ չունեցող անձանց բնակարանները...
Մեկնարկել է ավտոբուսում ՔՊ-ական պատգամավորի հետ վիճած Սամվել Վարդանյանի գործով նախնական դատական նիստը
Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջեւ ավտոբուսում տեղի ունեցած…
Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ մահացածների թիվը գերազանցել է հազար մարդը. AFP
Մահացած ուխտագնացների թիվը հասել է հազարի...
«Արմավիր» ՔԿՀ-ում «ռազբորկա» կամ ծեծկռտուք տեղի չի ունեցել․ ՔԿԾ պարզաբանումը
Արդյունքում պաշտոնից ազատվել է քրեակատարողական ծառայության օպերատիվ բաժնի պետ Էդիկ Անդրյանը...
Իշխան Գևորգյանի և նրա 4 ընկերների ձերբակալումները ճանաչվել են ոչ իրավաչափ. փաստաբան
Կոտայքի մարզի Չարենցավան նստավայրի դատարանը...
Ամենաշատ