News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ընթերցողի ուշադրությանն է ներկայացնում «EurasiaNet» կայքում հրապարակված վերլուծաբան Գեորգի Լոմսաձեի հոդվածը:

«Մինչ Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցներն աճում են, Հայաստանը, որը բառացիորեն ռուսական տնտեսությունից սնվող երկիր է, սպասում է, որ իրեն նույնպես կանդրադառնան: Հայ պաշտոնյաներն ու տնտեսական փորձագետները վստահ չեն ազդեցության ծավալի եւ չափի հարցում, սակայն համաձայն են, որ ազդեցություն կլինի: Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն ներդրողն է, արտահանման շուկան եւ էներգակիրների մատակարարը, այնպես որ՝ պատժամիջոցների կողմնակի արդյունքները կարող են զգացվել այս բոլոր ուղղություններով:

Ամերիկյան պատժամիջոցների վերջին փուլը, մասնավորապես, ուղղված է ռուսական «ՎՏԲ» բանկի դեմ, որը Հայաստանում խոշորագույն մասնավոր վարկատուն է: «ԱՄՆ կառավարության կողմից ընդունված միջոցառումները, որոնց նպատակը կապիտալի շուկայում «ՎՏԲ»-ի հասանելիության սահմանափակումն է, չեն ազդում բանկի գործառնական ցուցանիշների եւ վարկունակության վրա»,- հավաստում են «ՎՏԲ»-ում, որի բաժնետերերի մեծ մասի սեփականատերը ռուսական կառավարությունն է: Սակայն «Bloomberg»-ը տեղեկացրել է, որ «ՎՏԲ» խմբի միջազգային խոշոր վարկատուներն արդեն դադարեցրել են բանկին 1.5 մլրդ դոլարի չափով վարկի տրամադրումը:

Պատժամիջոցների մյուս թիրախը՝ «Գազպրոմբանկ»-ը, նույնպես գործում է Հայաստանում: Այն պատկանում է ռուսական պետական էներգետիկ հսկա «Գազպրոմ»-ին, որը, ըստ էության, Հայաստան բնական գազի միակ մատակարարն է: Հայաստանը նաեւ ներդրումային հույսեր ուներ ռուսական պետական նավթային «Ռոսնավթ» կորպորացիայից, որը նույնպես պատժամիջոցների թիրախում է: Այն ծրագրում էր գնել Երեւանի «Նաիրիտ» գործարանը:

Ազդեցության խորության վերաբերյալ գնահատականները տարբեր են, սակայն ներկայում Մաքսային միության հանդեպ վստահության կորստի վերաբերյալ պաշտոնական հայտարարություններ չկան: Միություն, որին անդամակցությունը Հայաստանին ավելի շատ կկապի ռուսական տնտեսության հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ փոխվարչապետը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորությունը ՀՀ-ի եւ Վրաստանի միջեւ երկաթուղու վերականգնման համար
Օվերչուկը նշել է ռուս մասնագետների օգնության կարեւորության մասին...
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Մենք չենք կարող չնկատել, որ Հայաստանը ներկա չի լինում միջոցառումներին ԱՊՀ շրջանակում. ՌԴ դեսպանության խորհրդական
Համագործակցության պատկերն այնքան էլ ուրախալի չէ...
Շատ ռիսկեր, որոնց բախվում է Հայաստանը, կարելի էր նվազագույնի հասցնել 2022-ին. ՌԴ դեսպանություն
Եթե Երեւանը համաձայներ շարունակել իրականացնել իրավիճակի կայունացման համալիր միջոցները...
Ռուս փորձագետ. Ինչո՞ւ է Մոսկվան, ունենալով այդքան ամուր խաղաքարտեր իր ձեռքին, կորցնում աջակցությունը Հայաստանի ներսում
Նա հավելեց, որ Ռուսաստանի արտաքին քաղաքականության համար Հայաստանում շատ բան է փոխվել, այդ թվում...
Ամենաշատ