News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Փրկարար ծառայությունը օգոստոսի 1-ին, ժամը 02.15-ին տեղեկություն է ստացել, որ Երեւանի Երեւանյան լճի մոտակայքում տեղի է ունեցել վթար: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիա փողոցում` «Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 35 VT 134 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսսան» մակնիշի 34 PQ 330 եւ «Օպել» մակնիշի 35 ՍԼ 892 պետհամարանիշերով ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2121»-ի ուղեւոր՝ 1990 թ. ծնված Մ. Գ.-ը հոսպիտալացվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ