News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Սոչի-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Ռուզաննա Վ.-ին, որը 2000 թ. ապրիլի 14-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով` խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:

Խափանման միջոցը` կալանք:

Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***

Հուլիսի 31-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Թումանյան փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)1-ին մասի մեղադրանքով:

***

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օրերս Շահումյանի 4-րդ փողոցի թիվ 69 տան մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Պարույր Ղ.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 218 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` պատանդ վերցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից` նախնական համաձայնությամբ:

***

Հուլիսի 31-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մկրտիչ Է.-ին, որը 2012 թ. փետրվարի 29-ից ոստիկանության Իջեւանի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը` կալանք:

Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:

***

Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հուլիսի 31-ին, ժամը 07.50-ին, Երեւան քաղաքի Կոնդ թաղամասից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Վարդան Մ.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ