News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

80 տարեկանում կյանքից հեռացել է վաստակաշատ գիտնական եւ մանկավարժ, Հայաստանի ԳԱԱ պատմության ինստիտուտի նորագույն պատմության բաժնի վարիչ Էմմա Աշոտի Կոստանդյանը: Երեւանի պետհամալսարանն ավարտելուց հետո նա կյանքն անվերադարձ կապում է Ակադեմիայի պատմության ինստիտուտի հետ:

Էմմա Կոստանդյանի գիտական ուսումնասիրությունների թեմաները լայնածավալ էին. Արեւմտյան Հայաստանի՝ XIX դարի երկրորդ կեսի մշակութային կյանք, հասարակական-քաղաքական շարժումներ, արեւմտահայ մամուլ: Նա գիտական աշխատանքը զուգորդում էր նաեւ մանկավարժական գործունեությամբ: 
Էմմա Կոստանդյանի հոգեհանգիստը կատարվելու է երկուշաբթի՝ օգոստոսի 25-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, իսկ վերջին հրաժեշտը երեքշաբթի՝ օգոստոսի 26-ին, ժամը 13:00-ին է:

Տպել
Ամենաշատ