News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

«Վերնիսաժում» մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի եւ հնչած կրակոցների տեսագրությունը կցված չէ նախաքննական նյութերին, թեեւ ամբողջ տարածքը հսկվում է տեսախցիկներով եւ դեպքից անմիջապես հետո բոլոր տեսախցիկները տեղափոխվել էին ոստիկանություն: NEWS.am-ի հետ զրույցում գործով կալանավորված Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը հայտնեց, որ ինքն այդ տեսանյութի մասին ոչինչ չգիտի:

«Ես որ չեմ տեսել դեպքի տեսանյութը: Իմ տեղեկություններով՝ այդպիսի տեսանյութ չկա էլ: Իհարկե, շատ կցանկանայի, որ այդ տեսանյութը լիներ, շատ հարցերի վրա լույս կսփռեր»,- ասաց նա:

Ի դեպ, մայիսի 17-ին դեպքի վայրում աշխատող քննիչները NEWS.am-ի թղթակցին հայտնել էին, որ այդ տարածքում տեսախցիկներ են եղել, որոնք բոլորը տեղափոխվել են ոստիկանություն: Ոստիկանությունից էլ տեսանյութի մասին չեն հայտնում, քանի որ գործը նախաքննական փուլում է:

Անդրադառնալով գործին՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալը ցուցմունք չի տվել, իսկ նախաքննությունն էլ մոտենում է ավարտին: Հարցին՝ արդյոք Գոռ Առաքելյանի եւ մյուս երկու մեղադրյալների միջեւ առերեսում եղել է, փաստաբանը պատասխանեց, որ Գոռ Առաքելյանի մասնակցությամբ ոչ մի առերեսում չի եղել:

Հիշեցնենք, որ ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը 2014թ. մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել են կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով հուլիսի 4-ին կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ