News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հարավային Չինաստանի Գույչժոու նահանգում զբոսաշրջիկը, հետաքրքրությունից դրդված, չափազանց շատ է մոտեցել մի քանի զայրացած սագի, որոնք լողալիս են եղել լճում: Լու Չենը վախեցել է, որ կխեղդվի, երբ զայրացած սագերը հարձակվել են նրա վրա: Ձախ ձեռքում սեղմելով բջջային հեռախոսը՝ նա փորձել է դուրս գալ սագերին պատկանող տարածքից:

Տապից տանջված Չենը որոշել է ջուրը մտնել, որպեսզի հովանա: Այդ պահին էլ տեղի է ունեցել հարձակումը: Լուսանկարներում, որը նկարել է ափին կանգնած լուսանկարիչը, երեւում է, որ թռչունները կտցահարում են տղամարդում աջ ոտքը, իսկ նա ջանում է գլուխը ջրի մակերեսին պահել:

«Սկզբում չհասկացա, թե ինչ է կատարվում: Հսկա թռչունները ծղրտացին, եւ մեկ ակնթարթ անց հարձակվեցին ինձ վրա: Ես փորձում էի հետ քշել, սակայն նրանք շարունակում էին հարձակվել: Նրանք կտցահարում էին ոտքերս ու ձեռքերս, ամենը, ինչին կտուցով հասնում էին: Դրանք մեծ, հզոր թռչուններ էին, շատ ցավոտ էր: Ես իսկապես խուճապի մատնվեցի»,- բրիտանական «Mail Online»-ին պատմել է տղամարդը:

Տեղի բնակիչները, լիաթոք ծիծաղելով դժբախտ զբոսաշրջիկի վրա, օգնել են նրան ափ դուրս գալ:

Տղամարդը կարծում է, որ ճիշտ կլիներ նշան տեղադրել, որը զբոսաշրջիկներին կզգուշացներ վտանգի մասին: Սակայն խոստովանել է, որ տեղացիները չեն շտապում տեղադրել, քանի որ չեն ցանկանում զրկել իրենց նման զավեշտալի իրավիճակներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ