![](img/news/22/61/77/default.jpg)
Օրերս Ակտաու-Երեւան չվերթի ինքնաթիռով Երեւան ժամանած օտարերկրյա քաղաքացուհին ներկայացել էր ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին եւ հայտնել, որ ինքնաթիռի վայրէջքից հետո օդանավակայանի ժամանման սրահում մտել է զուգարան, պայուսակը կախել կախիչից եւ այն մոռանալով այնտեղ` հեռացել է:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ պայուսակը օդանավակայնի ժամանման սրահի կանացի զուգարանից գողացել է 59-ամյա Սվետլաննա Ս.-ն, որը օգոստոսի 27-ին, ժամը 16.00-ին, բերման է ենթարկվել գծային բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է հետաքննություն: