News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Երկրապահ կամավորների միությունը պետք չէ համեմատել այլ կառույցների, առավել եւս գոյություն չունեցող միությունների հետ: NEWS.am-ի հետ զրույցում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանի եւ Ռուստամ Գապարյանի նորաստեղծ միություններին այսպես արձագանքեց ԵԿՄ մամուլի պատասխանատու Վարդան Վարդանյանը:

«Ձեր մատնանշած կառույցների նման կառույցներ տարբեր տարիների մարդիկ փորձում են ստեղծել, դժբախտաբար չի ստացվում: Երկրապահ կամավորների միությունը, ի տարբերություն այլ կառույցների, օրվա հրամայականով է ստեղծվել, ժամանակի պահանջով, արյան կանչով, ստեղծել է Սպարապետ Վազգեն Սարգսյանը եւ հենց նրա ոգով էլ շարունակում ենք առաջնորդվել: Մենք այսօր ամենազդեցիկ, ամենամարդաշատ հասարակական կազմակերպությունն ենք հանրապետությունում: Հետեւաբար, տեղին չէ մեզ համեմատել այլ, մանավանդ գոյություն չունեցող միությունների հետ, երբ 4 հոգով դուրս են գալիս, ուզում են մի բան ստեղծել, 5-րդ մարդ չեն ճարում, ինքնալուծարվում են, հետո նորից են փորձում: Բայց ԵԿՄ կողջունի, թե նման կառույց ստեղծվի, բնականաբար, խանդով չենք վերաբերվում, կողջունեմ»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե կոնկրետ «Նվիրյալների միությունը» լուծարվեց՝ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի պատճառով՝ Վարդան Վարդանյանը նշեց, որ այդպիսի բան չի կարող լինել. գեներալ Մանվել Գրիգորյանը ողջունում է նման կառույցների ստեղծումը:

Նշենք, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանն ապրիլին ցանկանում էին ստեղծել «Նվիրյալների միություն» ՀԿ, սակայն այն փակվեց ստեղծվելուց մեկ ամիս անց: Ռուբեն Գեւորգյանը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի ձախողման հետ, Ռուստամ Գասպարյանն ասում է, որ այն փորձեցին քաղաքականացնել, կապել ԲՀԿ առաջնորդի անվան հետ, այդ պատճառով էլ այն փակվեց: Այս պահին Ռուբեն Գեւորգյանն ունի «Երդվյալ ազատամարտիկների» միություն, իսկ Ռուստամ Գասպարյանը՝ Ազատամարտիկների դաշինք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բա­ցա­ռել «­կար­միր բե­րետներ»-ի ներ­կա­յու­թյու­նը հա­վաք­նե­րին. Իրավապաշտպան ՀԿ-ներ
Կատարված մանրազննին հետազոտության արդյունքում զեկույցն անդրադառնում է հավաքի ընթացքում տեղի...
Հանդիպեցի Սիսիանի ավագ դպրոցի աշակերտներին, որոնք «Հաւք» ԱԹՍ մրցույթում զբաղեցրել են մրցանակային տեղեր․Փաշինյան (վիդեո)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել...
«Իրավունք». Հաղթանակի զբոսայգում պատռել են ՌԴ դրոշն ու պոկել զինանշանը
Քաղաքացիներն ահազանգում են, որ ՌԴ պետական դրոշը ինչ-որ հակառուս կամ հակառուսներ պատռել են: Ավելին...
«Հրապարակ». «Շանթ»-ի սեփականատերը հաղորդում է ներկայացրել զինդատախազի տեղակալի դեմ
Գործարարի եւ դատախազության հնաբնակի միջեւ վեճը, հիշեցնենք, տասնամյակների պատմություն ունի, սակայն...
«Փաստ». Ե՞րբ է հանրային ծառայողը պարտավոր ստացած նվերը հանձնել համապատասխան կառույցին. նախագիծ
Չհաշվառվող նվերների շարքից հանվել են արարողակարգային նվերները, վերջիններս արդեն ենթակա են...
«Հրապարակ». Շարժումը մտնում է ամառային «ռեբրենդինգի» փուլ
Նաեւ հայտարարեց, որ երկու օրը մեկ հավաքվելու են Սուրբ Աննա եկեղեցու բակում` ամփոփելու են իրավիճակը: Ակտիվ...
Ամենաշատ