News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին: Բարձր գնահատելով հայ-հնդկական հարաբերությունների ներկա մակարդակը՝ վարչապետը նշել է.«Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանի հետ բարեկամական հարաբերությունների հետագա խորացմամբ ու ընդլայնմամբ: Մեր երկու երկրների միջեւ առկա է մեծ ներուժ տարբեր բնագավառներում փոխգործակցությունն էլ ավելի զարգացնելու եւ ամրապնդելու համար»: Հովիկ Աբրահամյանը կարեւորել է բարձրաստիճան ղեկավարների փոխայցելությունները, որոնք նոր թափ կհաղորդեն հայ-հնդկական կապերի ընդլայնմանը:

Կառավարության ղեկավարը եւ դեսպան Բաբուն քննարկել են Հայաստանի եւ Հնդկաստանի տարածաշրջանների միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ակտիվացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Դեսպանը տեղեկացրել է, որ առաջիկայում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի մի շարք հայաստանյան ընկերություններ այցելելու են Հնդկաստան՝ մասնակցելու խոշոր ցուցահանդեսի: Կողմերը հույս են հայտնել, որ դա եւս կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը:

Հանդիպման ավարտին Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի կառավարությանը՝ Տավուշի եւ Լոռու մարզերում կրթական ծրագրեր իրականացնելու համար:

Այնուհետեւ կառավարությունում «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ Հայաստանում Հնդկաստանի դեսպանության միջեւ ստորագրվել է ՀՀ Վայոց ձորի մարզի դպրոցներում համակարգչային դասասենյակներ հիմնելու մասին փոխըմբռնման հուշագիր: Վարչապետ Աբրահամյանի ներկայությամբ հուշագիրը ստորագրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը եւ Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:

Հուշագրով Վայոց ձորի բոլոր հանրակրթական դպրոցները կհամալրվեն նոր համակարգիչներով: Ուսումնական հաստատություններում կձեւավորվի նաեւ ներքին ցանց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 20-ին, կազմել է...
ԱՍՀ նախարարությունը մանրամասներ է հայտնել երեխա ունեցող և հիփոթեքային վարկ ունեցող ընտանիքների աջակցության ծրագրի մասին
Երկրորդ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն...
Հյուսիս-հարավ ավտոմայրուղի, Վեդու ջրամբար և այլ ծրագրեր. Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023-ի հաշվետվությունը
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է...
Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող է նուռ, թուզ, կիվի աճել, ցորեն են ցանում, որովհետեւ ոռոգման ջուր չկա. Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները...
Զարգացման ֆրանսիական գործակալությունը 75 մլն եվրո բյուջետային վարկ կտա Հայաստանին. Նախապայմաններ կան
Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է հանդիսանում...
«Ջերմուկ Գրուպ»-ը ներմուծման արտոնություն ստացավ
Կառավարությունն իր այսօրվա՝ հոփւնիսի 20-ի նիստում որոշեց գերակա ոլորտում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ