News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի լրատվամիջոցները հայտնում են Տավուրվուր հրաբխի ժայթքման մասին, որը գտնվում է Պապուա-Նոր Գվինեայի Նոր Բրիտանիա կղզում:

Հրաբխի ժայթքման վայրում արված լուսանկարներում երեւում են կրակի լեզուները եւ ծխի հսկայական քուլաները, որոնք արտանետվում են խառնարանից:

Հայտնի է, որ ներկայումս  սկսվել է տեղի բնակչության տարհանումը, փոխանցում է Informing-ը:

Տավուրվուրը ձեւավորվել է VI դարում  զանգվածային  ժայթքման հետեւանքով  առաջացած խառնարանում: 1994 թ. գրանցվել էր հրաբխի ժայթքում: Այն ժամանակ Տավուրվուրը ավերել էր Ռաբաուլա քաղաքի մեծ մասը, որը գտնվում է հրաբխից մի փոքր հեռու: Զոհերի թիվը քիչ էր՝ բնակչության արագ տարհանման  շնորհիվ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ