News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Եթե «Վերնիսաժում» մայիսի 17-ին տեղի ունեցած միջադեպի եւ հնչած կրակոցների տեսագրությունն անհետանա եւ կցված չլինի նախնական նյութերին, նշանակում է, ցանկանում են կոծկել իրականությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիա Հովհաննիսյանը՝ արձագանքելով գործով մեղադրվող, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանի (Յուվեցի Կարո) փեսա Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանի այն հայտարարությանը, որ իր տեղեկություններով՝ այդ տեսանյութը գործի նյութերում առկա չէ։

«Մինչեւ այդ լրատվամիջոցները գրել էին եւ ասում էին, որ ամեն ինչ նկարահանված է, նկարված է, թե քանի հոգով են եղել, ու որ տեսախցիկները առգրավվել են: Էդ տեսաերիզները հիմա ի՞նչ եղան, տեսագրություն եղել ա, ո՞նց չի եղել: Տեսագրության մեջ իրականությունն է, որն իրանք կոծկում են»,- նշեց Լիա Հովհաննիսյանը:

Լիա Հովհաննիսյանի խոսքով՝ եթե լինի տեսանյութ,ապա պարզ կդառնա, որ իր որդին տուժող է:

Նշենք, որ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը եւս NEWS.am-ին ասել էր, որ շատ կցանկանար, որ տեսանյութը լիներ. «Այն շատ հարցերի վրա լույս կսփռեր»:

Վալերի Հովհաննիսյանը մայրը մտահոգված է նաեւ իր որդու առողջությամբ։ Նրա խոսքով, իր որդուն օգոստոսի 13-ին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից «Նուբարաշեն» ՔԿՀ տեղափոխելը վատ է անդրադարձել նրա առողջական եւ հոգեբանական վիճակի վրա, եւ նրան անհրաժեշտ է տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց:

«Շատ վատ է պրիստուպներ ունի, պարկը կողքից կախ ընկած է: Էդ խուլիգանի թափած արյունից վերքերը դեռ չէին սպացել, ձեբակալեցին: Ինքը սթրես էր տարել, հոգեբանի կարիք ուներ»,- անհանգստացած է մեղադրյալի մայրը:

Հիշեցնենք, որ «Վերնիսաժի» գործով կալանավորված Վալերի Հովհաննիսյանի մայրն ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, թե իր որդու նկատմամբ ճնշում են գործադրում, որպեսզի նա ցուցմունք տա, թե ԲՀԿ-ական պատգամավորի փեսան՝ Գոռ Առաքելյանը, ինքնապաշտպանական նպատակով է կրակել։ Կարո Կարապետյանն այս մեղադրանքը հերքել է։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, ըստ նախնական վարկածի՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում,  «Վերնիսաժի» մոտ վեճի են բռնվել Գոռ Առաքելյանի հետ եւ բռնություն կիրառել նրա նկատմամբ, հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ Ներսես Մելքոնյանն ու նրա ընկեր Վալերի Հովհաննիսյանը, նաեւ պատահական անցորդներ: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել էր ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար եւ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։ Հունիսի 9-ին կալանավորվել էր նաեւ Ներսես Մելքոնյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խուլիգանություն կատարելու համար: Նույն մեղադրանքով հուլիսին կալանավորվել է նաեւ Վալերի Հովհաննիսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեյցարիայում դատում են բրիտանական մեծահարուստ ընտանիքի անդամներին՝ մարդկանց շահագործման և թրաֆիքինգի մեղադրանքով
Հինդուջա ընտանիքը, որի կարողությունը գնահատվում է 37 միլիարդ ֆունտ ստեռլինգ (47 միլիարդ դոլար), մեղադրվում է մարդկանց շահագործման և թրաֆիքինգի համար...
Ամբողջ Ռուսաստանում բոտուլիզմով վարակվածների թիվը գերազանցել է 190-ը
Նախորդ օրը Մոսկվայի իշխանությունները հայտնել էին, որ 55 հիվանդի վիճակը ծանր է...
Կիևում մահափորձ է իրականացվել ղազախ ընդդիմադիր Այդոս Սադիկովի դեմ
Նա քննադատում է Ղազախստանի ներկայիս իշխանություններին, այդ թվում՝ երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին...
Ռյազանում տղամարդը կրակ է բացել ձեռնարկության վրա՝ մի կին զոհվել է, ևս մեկը` վիրավորվել
Ինչպես պարզաբանել են գերատեսչության մամուլի ծառայությունից, կրակոցները սկսվել են գույքային վեճի ու թշնամական հարաբերությունների շուրջ ծագած կոնֆլիկտի ժամանակ...
Էկվադորում սելավաջրերի պատճառով զոհվել է յոթ մարդ
Յոթ մարդ զոհվել է սելավաջրերից առաջացած սողանքի պատճառով...
Միքայել Արզումանյանը, կինը և որդիները դատի են տվել Պաշտպանության նախարարությանը
Նրանք պահանջում են, որ դատարանը ՀՀ պաշտպանության նախարարության զինծառայողների սոցիալական պաշտպանության…
Ամենաշատ