News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Իսլամաբադում ցուցարարների եւ ոստիկանության միջեւ բախումների հետեւանքով տուժածների թիվը գերազանցում է 400-ը: Այս մասին տեղեկացնում է Gazeta.ru-ն՝ հղում կատարելով France Presse գործակալությանը:

Ավելի վաղ բժիշկները հայտարարում էին 300 տուժածի մասին: Նշվում է նաեւ, որ բախումների հետեւանքով մեկ մարդ զոհվել է:

Ընդհանուր առմամբ, հակակառավարական ակցիային շուրջ 25 հազար մարդ է մասնակցել: Ցուցարարները պահանջում են Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հրաժարականը, ում մեղադրում են կոռուպցիայի եւ 2013 թվականի ընտրությունները կեղծելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ