News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Շիրակ Խ.-ն եւ Շահեն Խ.-ն հաղորդում են տվել այն մասին, որ ՀՀ ֆինանսների նախարարության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձեւակերպումների մասնագիտացված մաքսատան մի շարք պաշտոնատար անձինք, տեղյակ լինելով «Մերսեդես Բենց S320l» մակնիշի ավտոմեքենայի առքուվաճառքի շուրջ Շահեն Խ.-ի եւ Արտեմ Վ.-ի միջեւ առկա գույքային վեճի մասին, Շահեն Խ.-ին սեփականության իրավունքով պատկանող եւ մաքսատան պատասխանատու պահպանմանը հանձնված ավտոմեքենան ապօրինի հանձնել են Արտեմ Վ.-ին:

Մաքսատան համապատասխան փաստաթղթերում Արտեմ Վ.-ն, ստորագրելով Շահեն Խ.-ի փոխարեն, տնօրինել է տրանսպորտային միջոցը, որի մաքսազերծման համար նախատեսված գումարը սահմանված ժամկետում չի վճարել, արդյունքում` Շահեն Խ.-ից բռնագանձվել է խոշոր գումար: Մեքենան մաքսատան պահպանվող տարածք վերադարձվելուց հետո պարզվել է, որ բացակայում են ավտոմեքենայի հետեւի թափարգելը եւ փաստաթղթերը:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ի մոտ բախումների 3 մասնակցի մեղադրանք է ներկայացվել, 2-ը կալանավորվել են, մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանք
Քննությամբ հիմնավորվել է, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման շրջանակներում, 2024թ․ մայիսի 31-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, ՀՀ արտաքին…
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Ամենաշատ