News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իսպանիան Կոլումբիային է վերադարձրել 16-րդ դարում Իսպանիայի կողմից Հարավային Ամերիկայի գաղութացմանը նախորդած ժամանակաշրջանի մշակութային ժառանգության 700 առարկաներ: Դրանք բոլորը մաքսանենգությամբ Իսպանիա էր տեղափոխել կոլումբիական թմրակարտելների միջնորդներից մեկը:

10 տարի առաջ իսպանական ոստիկանությունը հավաքածուն առգրավել էր հատուկ գործողության ընթացքում, սակայն Կոլումբիայի կառավարությունը դրանք վերադարձնելուն կարողացել էր հասնել միայն այս տարվա հունիսին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Հաղորդվում է, որ պատմամշակութային արժեք ներկայացնեղ առարկաներից մի քանիսը մ.թ.ա. 2-րդ հազարամյակին են վերագրվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ