News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը բացարձակապես վստահ չէ, որ Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը տեղի կունենա հոկտեմբերի 10-ին: Նա իր տեսակետը հայտնել է սեպտեմբերի 2-ին:

Ըստ նրա` Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունն այն մասին, որ Ղազախստանը կարող է դուրս գալ ԵՏՄ-ից՝ իր երկրի անվտանգության սպառնալիքի դեպքում, չպետք է ընկալել Աստանայի եւ Մոսկվայի փոխհարաբերությունների ողջ տրամաբանությունից անջատ: «Մենք  սկսեցինք ուշադրություն դարձնել, երբ դա սկսեց վերաբերել Հայաստանին: ՄՄ ներսում Բելառուսը, Ռուսաստանը եւ Ղազախստանն ունեն փոխհարաբերությունների իրենց տրամաբանությունը, դա մի տիրույթ է, որտեղ մշտապես ինչ-որ կոնֆլիկտներ են լինում. նրանք տարբեր շահեր ունեն, ինչպես ցանկացած միությունում, եւ այդ տրամաբանության ներսում Ղազախստանը, Բելառուսը եւ Ռուսաստանն անընդհատ չեն համաձայնում տարբեր պատճառներով: Հայաստանը այդ երկրների միջեւ գոյություն ունեցող տարաձայնությունների պատրվակներից մեկն է», - նշել է Իսկանդարյանը` ՄՄ ներսում ստեղծված իրավիճակը համեմատելով ԵՄ-ի հետ, որի անդամներն Ուկրաինայի առիթով նույնպես տարաձայնություններ ունեն:

ՄՄ-ն, ընդգծել է Իսկանդարյանը, ստեղծվել է`թիրախ ունենալով Ուկրաինան: «Կենտրոնն Ուկրաինան էր, այլ ոչ թե Հայաստանը: Այդ ժամանակներից խիստ լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Ես այնքան էլ դրական չեմ վերաբերվում այդ միությանն այն իմաստով, որ չեմ կարծում, որ առաջիկայում, հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամը, կհաջողվի  լավ գործող կառույց ստեղծել», - նշել է Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք,  Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հայտարարել էր, որ հոկտեմբերի 10-ին Մինսկում ԵՏՄ անդամ երկրները կքննարկեն Հայաստանի եւ Ղրղըզստանի` ԵՏՄ-ին անդամակցության հարցերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի կառավարությունը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի մասին օրենքի ստորագրմանը
Նախարարների կաբինետը հավանություն է տվել...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Ամենաշատ