News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Եվրասիական միություն մտնելը բիզնեսին բազմաթիվ արտոնություններ կտա: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողներին ասել է ԱԺ պատգամավոր, ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:

Ըստ նրա` դրանցից մեկը սահմանին ներկրման ժամանակ ԱԱՀ-ի գանձումը հետաձգելն է: ԵՏՄ-ում գործող կանոնադրության համաձայն`ներմուծված ապրանքից  ԱԱՀ վճարելը պետք է իրականացվի հաջորդ ամսվա 20-րդ օրվանից ոչ ուշ:  «Շրջանառվող կապիտալի այդպիսի ձգձգումը ձեռնտու կլինի ներկրողներին: Իհարկե,  50 օրն այնքան էլ երկար ժամկետ չէ ապրանքը վաճառելու համար: Սակայն եթե ընտրենք` 50 օրվա կամ 1-ի միջեւ, իհարկե, ավելի լավ է 50 օրը», - նշել է Մինասյանը:

Եվս մեկ հնարավորությունը, որի մասին բազմիցս խոսվել է, ռուսական շուկա  ներկրվող ապրանքների կրճատումն է` Արեւմուտքի դեմ պատժամիջոցների պատճառով: «Այդ պատճառով էլ մեզ համար արտահանման նոր հնարավորություններ են ստեղծվում, հատկապես` գյուղատնտեսական ապրանքների մասով, որտեղ «հայկական» ապրանքատեսակն ավանդաբար գնահատվում է Ռուսաստանում», - հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի մասին համաձայնագրին. Ի՞նչ կտա դա Հայաստանին
Համաձայնագրի շրջանակներում իրանական կողմն առաջին անգամ իր միջազգային առևտրային համաձայնագրերի պրակտիկայում ամրագրում է ներմուծման...
Մինսկում քննարկվել է ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման ուղղությունների նախագիծը. ՀՀ-ն ներկայացրել է Նարեկ Տերյանը
Հայկական կողմը բարձրացրել է մի շարք հարցեր, որոնց հնարավորինս սեղմ ժամկետում կտրվեն լուծումներ…
ԵԱՏՄ-ում էներգետիկ շուկաների հարցով տարակարծություններ կան․ Մհեր Գրիգորյանը՝ ԵՏՀ խորհրդի նիստին
Հայաստանի փոխվարչապետը հավելել է, որ ԵԱՏՄ-ն իր ձևավորման առաջին տասնամյակի ավարտին մոտեցել է էականորեն դրական տնտեսական...
Իրանը ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել
Իրանը դիտորդի կարգավիճակ ստանալու հայտ է ներկայացրել...
ԵՏՀ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա աշնանը Երեւանում
Հաջորդ նիստը՝ Երեւանում...
Միշուստինը հայտնել է, որ ԵԱՏՄ երկրների ՀՆԱ աճը առաջ է անցել համաշխարհային տեմպերից
ԵԱՏՄ ՀՆԱ աճը գերազանցել է համաշխարհային տեմպերը...
Ամենաշատ