News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոլդովայի բանակն անցնում է ՆԱՏՕ-ի չափանիշներին: Այդ մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Վալերի Տրոենկոն՝ մեկնաբանելով Ուելսում դաշինքի երկօրյա գագաթաժողովին իր մասնակցության արդյունքները:

«Մեր երկրի ռազմական ուսումնական հաստատություններում այսօր ուսումնական ծրագրերի վերափոխումներ են տեղի ունենում ՆԱՏՕ-ի մեթոդաբանության կիրառմամբ: Բացի այդ, զինվորների ու սպաների անհատական նախապատրաստումն իրականացվելու է ռազմական ուսումնավարժանքների շրջանակներում, որոնք անցկացնում են դաշինքը,- մոլդովացի նախարարի խոսքերը մեջբերում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:- Իր կողմից ՆԱՏՕ-ն պատրաստ է օգնել մեզ պաշտպանական արդի ներուժի անալիզի իրագործման հարցում եւ որոշել ոլորտները, որոնք հարկավոր է զարգացնել»:

Նրա խոսքով՝ Ուելսում նա մի շարք հանդիպումներ է անցկացրել այլ երկրների իր գործընկերների հետ, որոնց հետ քննարկել է երկկողմանի ռազմական համագործակցության ակտիվացման ծրագրերը:

Սահմանադրության համաձայն՝ Մոլդովան չեզոք երկիր է: Ընդ որում նա փոխհարաբերություններ է կառուցում ՆԱՏՕ-ի հետ գործընկերության անհատական ծրագրի հիման վրա, որի համաձայն իր զինծառայողները մասնակցում են դաշինքի խաղաղարար գործողություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ