News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խրամատներ է փորել, բայց ինքն այնտեղ չի գնացել: Այս մասին հայտարարեց Ազգային Ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ ՀՀԿ խմբակցության պատգամավորները չպետք է աչքաթող անեն խորհրդարանի նիստերը:

Նրա կարծիքով, այդ կոչի պատճառը «երկրում տիրող լուրջ իրավիճակի ընկալումն եւ ընդդիմության դեմ պայքարն ուժեղացնելու ձգտումն է»: «Բայց չեմ կարծում, որ նրանք կարող են որեւէ հիմք ունենալ, որպեսզի դիմակայեն ընդդիմությանն ու ինչ-որ կերպ փրկեն իրենց դեմքը: Եթե դուք ուսումնասիրեք ՀՀԿ պատգամավորների՝ նիստերի դահլիճ այցելությունների վիճակագրությունը, ապա ինքնաբերաբար կհանգեք եզրակացության. ՀՀԿ-ն խրամատներ է փորել, բայց ինքն այնտեղ չի գնացել»,- հայտարարեց Լյուդմիլա Սարգսյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 9-ին կայացած ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ Սարգսյանը հայտարարել էր, որ պատգամավորի գլխավոր խնդիրն օրենսդրական գործունեությունն է, եւ խորհրդարանականներին կոչ էր արել անձնական ու ոչ անձնական բնույթի բոլոր հարցերը երկրորդ պլան մղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում տուժած լրագրողներին հարցաքննելիս` ճշտում են, թե ի՞նչ կապ ունեն շարժման առաջնորդի հետ
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քննիչները լրատվամիջոցների ներկայացուցիչներին հարցնում են, թե ինչ...
«Հրապարակ». Խաղաղությունը ոչ մի կերպ չի գալիս
ՀՀ ԱԳՆ-ն էլ հակադարձեց. «Ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի...
«Հրապարակ». ՔՊ ժողովը՝ Ջերմուկում. Ի՞նչ հարցեր են քննարկվելու
Ենթադրվում է, որ նա, Սերժ Սարգսյանի պես, մարզային կառույցների պատասխանատուներ կնշանակի...
«Փաստ». Պատժվել են կուսակցությունից իրենց «հեռու պահելու» համա՞ր
«Փաստ» թերթի աղբյուրը փոխանցում է, որ կուսակցական նկատողություն են ստացել Սյունիքի մարզպետ Ռոբերտ...
«Փաստ». Ըստ քպականների՝ իշխանական լրագրողների իրավունքները պետք է պաշտպանվեն, իսկ մյուսներինը՝ ոչ
Մենք շատ ուշադիր ուսումնասիրեցինք «առաջին շարքի» քպականների սոցցանցային էջերը, գրառումները...
Շարժումը փողոցում լինելու է, առաջիկա ամիսներին հրապարակը չենք լքելու, լինելու ենք օրակարգ թելադրողը. Բագրատ Սրբազան
Քաղաքական բոլոր լուծումները քննարկվում են, բոլոր հնարավոր տարբերակները սեղանի վրա են…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ