News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 7-ին մատուցված սուրբ պատարագին Անահիտ Մարուքյանը եկել էր հայկական դրոշը գլխին կապած: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տիկին Անահիտն ընդգծեց, որ վաղուց էր ցանկանում պապերի երկիրն այցելել:

«Ուզեցա, որ պատարագին անպայման մասնակցել, շուտվանից էի ուզում գալ Արեւմտյան Հայաստան: Պապերս Էրզրումից են, դա էլ պատճառներից մեկն է այստեղ գալու: Իսկ թե դրոշիս մասին թուրքերն ու քրդերն ինչ են մտածում, ինձ առհասարակ չի հետաքրքրում. Սա իմ հողն է ու այսպես պետք է Հայաստանի դրոշը լինի»,- ասաց նա:

Տիկին Անահիտը միակը չէ, որ հատուկ պատարագի համար Վան է եկել. Աղթամար կղզում այդ օրը կարող էինք հանդիպել ոչ միայն հայաստանցիների, այլեւ ստամբուլահայերի, սիրիահայերի, նույնիսկ գերմանացիների եւ իտալացիների: Միայն Ստամբուլից Վան էր եկել ավելի քան 400 հայ: Շատերը նույնիսկ հայկական ազգանուններ չունեին, հայերեն քիչ էին խոսում, բայց պատարագի ընթացքում հոգեւոր այրերի հետ միաբերան Հայր Մերն էին ասում:

Հետաքրքիր է, որ օտարերկրացի զբոսաշրջիկներին ավելի շատ գրավել էր կղզին եւ լիճը: NEWS.am-ի հետ զրույցում ԱՄՆ-ից եկած խումբը նշեց, որ գիտնականներ են եւ արդեն 2-3 անգամ եղել են Արեւմտյան Հայաստանում:

«Պատարագին ցավոք չմասնակցեցինք, որովհետեւ եկեղեցում տեղ չկար, մտնել չէինք կարող, բայց կղզին հրաշք է, շատ ենք հավանում, իսկ եկեղեցին... ուրիշ զգացողություն է, գիտենք, որ հայկական է: Մի քանի օրից էլ Հայաստան ենք գալու»,- ասաց 60-ամյա Ալեն Փոլանդը:

Ի դեպ, այս խմբին քրիստոնեական արարողությանը մասնակցելու համար կղզի էր բերել թուրքական տուրիստական ընկերությունը:

Պատարագից հետո Հայաստանից եւ արտասահմանից ժամանած հյուրերը հասցրին նաեւ լճում լողալ եւ մասնակցել հայ-քրդական բարեկամությանը նվիրված միջացառմանը:

Նշենք, որ պատարագն անցկացվում է 2010թ.-ից Թուրքիայի մշակույթի նախարարության թույլտվությամբ: Այս անգամ պատարագին ներկա էր Պոլսո հայոց պատրիարքական փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը, Հունաց պատրիարք Բարդուղիմեոսը, ասորական ուղղափառ եկեղեցու պատրիարքական փոխանորդը եւ բարձրաստիճան այլ հոգեւորականներ, ինչպես նաեւ Վանի իշխանությունների ներկայացուցիչներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե 2023-ին Հայաստան եկած զբոսաշրջիկների 50%-ն էր ՌԴ-ից, ապա հիմա արդեն 40%-ն է. Պապոյան
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ աճը եղել է 9,2 տոկոս, որն ապահովել են...
Վրաստանում զբոսաշրջիկների առողջության ապահովագրության ներդրման ժամկետը հետաձգվել է մինչև 2026-ը
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունն ավելի վաղ հայտնել էր...
Հայաստանում 2024 թվականի առաջին երեք ամիսներին զբոսաշրջային հոսքի անկում է գրանցվել
Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածում երկիր, ինչպես նշեց փոխնախարարը, այցելել է 441 հազար մարդ...
Միջազգային զբոսաշրջության առումով Հայաստանի գրավչությունը կտրուկ նվազել է. «ԼՈԻՅՍ» հիմնադրամ
Ինդեքսի հինգ ենթաինդեքսներից երկուսի գծով Հայաստանը զիջում է բոլոր...
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ