News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 17-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Միդլսեքս քաղաքի շերիֆ Փիթեր Կուտուջյանին:

ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց Փիթեր Կուտուջյանի ջանքերը՝ 2012թ. Մասաչուսեթս նահանգի օրենսդիր մարմնի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը ճանաչելու գործում:

Մինչ Միդլսեքս քաղաքի շերիֆի պաշտոնը ստանձնելը Կուտուջյանը զբաղեցրել է մի շարք ղեկավար պաշտոններ, այդ թվում՝ ֆինանսական ծառայությունների եւ հանրային առողջապահության համատեղ հանձնաժողովի նախագահի պաշտոնները, աշխատել ՝ որպես Միդլսեքս շրջանի դատախազ:

ՀՀ սփյուռքի նախարարը նկատեց, որ չնայած Փիթեր Կուտուջյանը չի հաղորդակցվում հայերենով, սակայն ջանք ու եռանդ չի խնայում զավակների հայեցի կրթությունն ապահովելու գործում: Հայազգի շերիֆի 3 երեխաները սովորում են Բոստոնի հայկական դպրոցում: «Այս առումով Ձեր ուշադրությունը կհրավիրեմ մի քանի կետերի վրա: Առաջին՝ սփյուռքյան կազմակերպություններում եւ միջազգային կառույցներում ապահովել հայ երիտասարդության ներկայությունն ու ակտիվ մասնակցությունը, երկրորդ՝ որպես ուծացման դեմ պայքարելու լավագույն միջոց՝ կազմակերպել հայ երիտասարդների ու պատանիների այցելությունները Հայրենիք, երրորդ՝ կազմակերպել հայերենի արդյունավետ ուսուցման գործը, ԱՄՆ համայնքում զբաղվել հայկական 2 պետությունների՝ Հայաստանի եւ Արցախի լոբբինգով եւ ի վերջո գբիզնես հիմնել Հայրենիքում»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար եւ համամիտ լինելով նախարար Հ.Հակոբյանի հետ՝ Միդլսեքս քաղաքի շերիֆը նշեց. «Իսկապես, հայերը մեծ ներդրում ունեն ԱՄՆ-ի հասարակական, տնտեսական եւ մշակութային կյանքի զարգացման գործում»: Նա հավելեց, որ ԱՄՆ գործադիր եւ օրենսդիր մարմիններում հայերի ներգարվվածության մեծացման նպատակով նախատեսվում է Բոստոնում նախատեսում են ստեղծել հայ քաղաքագետների պատրաստման ինստիտուտ:

Քննարկվեցին Մասաչուսեթս նահանգի հայությանը ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին առավել ակտիվ ներգրավվելուն վերաբերող հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միասին մենք ձգտում ենք նպաստել տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը. Վերմա
Ջերմ և արդյունավետ հանդիպում ունեցա համախոհ գործընկեր դիվանագետների…
ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը
ԱՄՆ Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (դեմոկրատ) և Ներկայացուցիչների պալատի անդամ Նիքոլ…  
ԱՄՆ պատրաստակամ է ամրապնդելու համագործակցությունը ՀՀ հետ. ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը՝ Փաշինյանին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմային....
Վահագն Խաչատուրյանը հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև բազմաշերտ համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր...
Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմային
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև...
Մենք ցանկանում ենք ամրապնդել տնտեսական կապերը ՀՀ հետ առևտրի ու ներդրումների միջոցով․ Սառա Մորգենթաու
Հայաստանի հետ հարաբերություններում մենք ձգտում ենք նոր տնտեսական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ