Հաջորդ տարվա հունվարին Իսպանիան Թուրքիայի տարածքում Patriot հրթիռի մարտկոց եւ 130 զինծառայող կտեղակայի, որոնք կմասնակցեն երկրի բնակչության պաշտպանությանը Իրաքի եւ Սիրիայի հետ սահմանակից շրջաններից հնարավոր հարձակումներից: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, այս մասին սեպտեմբերի 17-ին տեղեկացրել է Իսպանիայի Թագավորության պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը՝ ելույթ ունենալով իսպանական խորհրդարանի անվտանգության հարցերի հանձնաժողովում:
Իսպանացի նախարարն ընդգծել է, որ Նիդեռլանդներից համանման զորախմբի փոխարինման գործողությունը կատարվում է ՆԱՏՕ-ի հովանու ներքո եւ ոչ մի կապ չունի ԱՄՆ-ի գլխավորությամբ «Իսլամական պետություն» խմբավորման դեպ պայքարելու համար երկրների կոալիցիայի ստեղծման հետ:
«Ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ պայքարում Իսպանիայի ներդրմանը, ապա այն արտահայտվելու է ռազմաօդային բազաներում ներկայությամբ, բեռնափոխադրումներին մասնակցությամբ, իրաքյան զինծառայողների մարզմամբ, Իրաքի օրինական կառավարությանը զինամթերքի տրամադրմամբ»,- նշել է Պեդրո Մորենեսը:
Նրա խոսքով, Իսպանիան մասնակցում է Ֆլորիդայում ԱՄՆ զինված ուժերի հրամանատարական կետում Իրաքում գործողությունների ծրագրմանը, որտեղ իսպամանակն բանակի մեկ գեներալ եւ յոթ սպա կա: